Դավիթ Հարությունյանն ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստն ապօրինի է համարում

Դավիթ Հարությունյանն ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստն ապօրինի է համարում  07.12.2012 23:54«Օրակարգային այդ հարցի քննարկումը սկսելուց առաջ հանձնաժողովին ներկայացրեցի իմ դիրքորոշումը, առ այն, որ ես, որպես էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, կմասնակցեմ Ա.Ռուստամյանի դիմումի քննարկմանը միայն մյուս 82 պատգամավորների մասով, իսկ իմ մասով հարցի քննարկմանը չեմ մասնակցի»:...կարդալ ավելին

Վերին Լարսում տեղացած ձյան պատճառով մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ են խցանվել

Վերին Լարսում տեղացած ձյան պատճառով մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ են խցանվել  07.12.2012 23:33Ըստ աղբյուրի, ձյունը շարունակում է տեղալ, ինչի պատճառով տուժում են վարորդները. ավելանում են ծախսերը: Վերին Լարսի իրավիճակով պայմանավորված` հրահանգվել է ընկերության մյուս մեքենաների շարժման ուղղությունը փոխել դեպի ուկրաինական ճանապարհ:...կարդալ ավելին

«Հակահարված»-ը կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 10-ի երթին

«Հակահարված»-ը կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 10-ի երթին  07.12.2012 23:28Իշխանության եկած հանցագործները փորձում են զրկել մեզ ազատ խոսքի իրավունքից, ճնշել ձերբակալությունների ու բռնությունների միջոցով: Մենք չենք գնում բռնությունների, բայց չենք հանդուրժի բռնություն մեր նկատմամբ:կարդալ ավելին

Մահացել է բուժքույրը, ումից Քեմբրիջի դքսուհու առողջական վիճակի մասին տեղեկություններ էին կորզել

Մահացել է բուժքույրը, ումից Քեմբրիջի դքսուհու առողջական վիճակի մասին տեղեկություններ էին կորզել  07.12.2012 23:19Հիվանդանոցի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում բուժքրոջը բնութագրել է որպես առաջնակարգ եւ հարգված արհեստավարժի:կարդալ ավելին

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ07.12.2012 23:10Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներին: կարդալ ավելին

«Փուչիկների» գործով դատապարտյալի վիրահատության համար հիմա էլ 600 հազար դրամ են ուզում

«Փուչիկների» գործով դատապարտյալի վիրահատության համար հիմա էլ 600 հազար դրամ են ուզում07.12.2012 23:06Կարեն Մանուչարյանն ասել է նաև, որ բժիշկները մի բան են ասում Բոզոյանի ընտանիքի անդամներին, մեկ այլ բան՝ լրագրողներին.«Լրագրողներին ասում են, որ լրացուցիչ գումար չեն ուզում, հետո ասում են վիրահատություն պետք չի, մի խոսքով, փաստն այն է, որ Բոզոյանին դեռ չեն վիրահատել»:...կարդալ ավելին

Օրվա ցիտատը Facebook-ից. Համլետ Կիրակոսյան. Հանրապետականները խռովկան են դարձել

Օրվա ցիտատը Facebook-ից. Համլետ Կիրակոսյան. Հանրապետականները խռովկան են դարձել  07.12.2012 22:54 Էթիկայի հանձնաժողովի ղեկավար Նիկոլ Փաշինյանը Դավիթ Հարությունյանին թույլ չի տվել իր կարծիքը հայտնել եւ մասնակցության ունենալ նիստին` հիմնավորելով, որ չի կարող մասնակցել իրեն վերաբերող հարցի քննարկմանը:կարդալ ավելին

Բամբասանքն օգտակար է գրասենյակային գործունեությանը

Բամբասանքն օգտակար է գրասենյակային գործունեությանը07.12.2012 22:37Հետազոտությունը ցույց է տվել, որ բամբասանքը էվոլյուցիայի ընթացքում սկսել է կարևոր սոցիալական դեր կատարել: «Մեկ մարդը չի կարող արջի հախից գալ կամ մամոնտ բռնել, իսկ մարդկանց խումբը կարող է»,- պարզաբանում է գիտնականը:կարդալ ավելին

Էդվարդ Նալբանդյանը Դուբլինում բացահայտ ստել է

Էդվարդ Նալբանդյանը Դուբլինում բացահայտ ստել է 07.12.2012 21:44Իրականում, սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում՝ մայիսին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ որեւէ նման ձեւակերպում չկա: կարդալ ավելին

Ոստիկանները խոչընդոտեցին «Հակահարվածի» ակցիան (տեսանյութեր)

Ոստիկանները խոչընդոտեցին «Հակահարվածի» ակցիան (տեսանյութեր)07.12.2012 21:28Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր «Հակահարված» art խմբի անդամները հերթական ակցիան անցկացնելուց բերման էին ենթարկվել ոստիկանություն:Նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերի օգտագործման կանոնները խախտելը:...կարդալ ավելին

Պաշտոնանկ է արվել Նոր Նորքի ոստիկանապետը

Պաշտոնանկ է արվել Նոր Նորքի ոստիկանապետը07.12.2012 21:22Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը:...կարդալ ավելին

Լևոն Բարսեղյան. Ամոթալի բան է 24 տարի հետո երկրում ունենալ այս ծավալի անօթևան ընտանիքներ

Լևոն Բարսեղյան. Ամոթալի բան է 24 տարի հետո երկրում ունենալ այս ծավալի անօթևան ընտանիքներ07.12.2012 21:14Ըստ Բարսեղյանի՝ իշխանությունները պրոբլեմն ամբողջությամբ չեն գիտակցում: Նա կասկածում է, որ իշխանությունը կամք կունենա ընդունել, որ դա խնդիր է, իսկ ընդունելու դեպքում հեշտ կլինի միջոցներ դրսից էլ գտնել, «բյուջեում էլ վերանայել մի շարք անհեթեթ ծախսումներ»: Բարսեղյանը համոզված է, որ գերկարևոր խնդիրներից հետո հաջորդը իշխանության համար հաջորդը պետք է լիներ Գյումրիի անօթևան ընտանիքների խնդիրը:...կարդալ ավելին

Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը. Է. Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդում

Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը. Է. Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդում07.12.2012 21:13Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների ջանքերնկարդալ ավելին

London Chess Classic. Արոնյան-Կրամնիկ. Ուղիղ

London Chess Classic. Արոնյան-Կրամնիկ. Ուղիղ07.12.2012 21:00Այս տուրում կկայանան նաեւ հետեւյալ պարտիաները. Անանդ – Ադամս, Կառլսեն – Պոլգար, Մաքշեյն-Ջոնս...կարդալ ավելին

Ընթանում է Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմինների ճանաչման գործընթացը

Ընթանում է Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմինների ճանաչման գործընթացը07.12.2012 20:36Կոնգոյում աղետի ենթարկված բեռնատար ինքնաթիռի 5 հայ օդաչուների մարմինների ճանաչման գործընթացն է ընթանում, և հարազատների հետ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: կարդալ ավելին

Ո՞ր չինովնիկի համար է քաղաքապետարանը ծածուկ պահել աճուրդի ենթակա հողերի ցանկը

Ո՞ր չինովնիկի համար է քաղաքապետարանը ծածուկ պահել աճուրդի ենթակա հողերի ցանկը 07.12.2012 20:23Պատճառն այն է, որ աճուրդի հանված տարածքների ցանկում կան այնպիսի տարածքներ, որոնք ցանկանում են ձեռք բերել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Ու որպեսզի այն գնելու այլ ցանկացողներ չլինեն, հայտարարությունն ուղղակի հանվել է, որպեսզի աճուրդին մասնակցեն միայն այդ անձինք, այսինքն, աճուրդ որպես այդպիսին չլինի, և իրենք այդ տարածքները ձեռք բերեն էժան գներով:...կարդալ ավելին

Բելգիայում նոր հակաիսլամական ֆիլմի պատճառով բարձրացվել է ահաբեկչական սպառնալիքի աստիճանը

Բելգիայում նոր հակաիսլամական ֆիլմի պատճառով բարձրացվել է ահաբեկչական սպառնալիքի աստիճանը07.12.2012 20:10«Անմեղ մարգարե» (The innocent Prophet) կինոժապավենը Իսպանիայում նկարահանել է պակիստանցի Իմրատ Ֆիրասաթը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ իսլամի Մարգարեն ֆիլմում ներկայացվել է հավատացյալների համար վիրավորական կերպարով:կարդալ ավելին

Ֆլեմինգ Սերիցլեվ. «ՊՐՈ արտոնագրով հայ մարզիչները կարող են աշխատել եվրոպական ցանկացած ակումբում»

Ֆլեմինգ Սերիցլեվ. «ՊՐՈ արտոնագրով հայ մարզիչները կարող են աշխատել եվրոպական ցանկացած ակումբում»07.12.2012 20:05Ես շատ գոհ եմ ընթացքից, որովհետև մենք անցկացնում ենք ՊՐՈ արտոնագրի այս դասընթացներն այնպես, ինչպես ընդունված է Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասումկարդալ ավելին

Ազատ դեմոկրատները հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ

Ազատ դեմոկրատները հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ07.12.2012 20:04Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մամուլի խոսնակ, երիտասարդության հարցերով պատասխանատու Անժելա Խաչատրյանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուի, քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի և քաղաքական հարցերով մասնագետ Տաթևիկ Մելիքյանի հետ...կարդալ ավելին

Հայաստանից արտագաղթում են նաև սիրիահայերը

Հայաստանից արտագաղթում են նաև սիրիահայերը07.12.2012 19:54 Անցած ամիսներին Հայաստանից այլ երկրներ է հեռացել շուրջ 1.000 սիրիահայ: Հայաստանի սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանի գնահատմամբ, հիմնական պատճառը համակարգային խնդիրներն են, որոնք դժվարացրել են սիրիահայերի կյանքը Հայաստանում:...կարդալ ավելին