07.09.2012 21:12

Թանկացումը չարիք է, սակայն դրա շնորհիվ պետության բյուջեն կավելանա. Արմեն Պողոսյան

Թանկացումը չարիք է, սակայն դրա շնորհիվ պետության բյուջեն կավելանա. Արմեն Պողոսյան

«Սպառողների միությունը» չի տիրապետում դեղորայքի թանկացումների չափի մասին հստակ որևէ վիճակագրությանը: Այդ մասին Ilur.am-ի հետ զրույցում ասել է «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

«Թանկացման պատճառը այն է, որ շուկան գերկենտրոնացված է, ներկրող ընկերությունների մեջ կան թելադրողներ, իսկ, ահա, դեղորայք արտադրող ընկերությունների առաջարկները բազմազան են՝ ապահովվելով շահավետ գներով դեղորայքի ներկրում, այդ իսկ պատճառով գների բարձրացումը չի կարող պայմանավորված լինել դեղորայք արտադրող ընկերությունների գների բարձրացմամբ», - ասել է նա՝ շեշտելով, որ թանկացումը պայմանավորված է Հայաստանում դեղորայքի շուկայում մենաշնորհի առկայությամբ:

Նրա խոսքով՝ թանկացումը չարիք է, սակայն թանկացման արդյունքում ընկերությունները, ստանալով ավելի շահույթ, պարտավորված են համապատասխան հարկ վճարել, որի շնորհիվ պետության բյուջեն կավելանա: «Այստեղ կարևորը հարկումը ճիշտ ու հետևողականորեն կազմակերպելն է»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Ilur.am-ը անդրադարձել էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում երևանյան դեղատներում արձանագրված դեղորայքի թանկացմանը, որը պայմանավորված է ներմուծող ընկերությունների կողմից դեղորայքի կամայական թանկացումներով: