28.09.2012 19:29

Սերգեյ Ռյաբկով. Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ չեն ձեռնարկվի

Պաշտոնական Մոսկվան առաջարկում է հոկտեմբերին Իրանի և «մեծ վեցնյակի» հանդիպում կազմակերպել քաղաքական առաջնորդների մակարդակով:  ИТАР-ТАСС  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի նկատմամբ ռազմական միջոցներ չեն ձեռնարկվի ոչ այս և ոչ էլ մյուս տարի: Դեպի առճակատում արված ցանկացած քայլ իսպառ կվերացնի պայմանավորվածության գալու հույսերը»,- նշել է Ռյաբկովը և հավելել, որ մի շարք երկրների կողմից իրականացվող ճնշումը խոչընդոտում է բանակցային գործընթացին: