28.09.2012 22:07

Մարսի վրա ջրի հետքեր են հայտնաբերվել (ֆոտոշարք)

Մարսի վրա ջրի հետքեր են հայտնաբերվել (ֆոտոշարք)

Օգոստոսի սկզբին տիեզերք ուղարկված Curiosity մարսախույզը Կարմիր մոլորակի մակերևույթին ջրի հետքեր է հայտնաբերել: «Իտար Տասս» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել են NASA-ի գիտնականները  սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Մարսախույզը կլորավուն ողորկ մակերեսով քարերի լուսանկարներ է փոխանցել Երկիր: Գիտնականների կարծիքով քարերի այսպիսի տեսքը և դիրքը վկայում է, որ հեռու անցյալում այդ մասով գետի հուն է անցել: «Ջուրը հոսել է հարթավայրից, վայրկյանում մոտ մեկ մետր արագությամբ»,- նշել է Curiosity նախագծի ղեկավարներից մեկը: