12.03.2013 00:47

«Մոնպելյեյի» նախագահ. Մարադոնայի հետ բանակցությունները բարդակ են հիշեցնում

«Մոնպելյեյի» նախագահ. Մարադոնայի հետ բանակցությունները բարդակ են հիշեցնում

Ֆրանսիական «Մոնպելյեյի» նախագահ Լուի Նիկոլենը հայտարարել է, որ Դիեգո Մարադոնան ակումբի կողմից այլեւս չի դիտարկվում որպես թիմի նոր գլխավոր մարզիչի թեկնածու:

«Մարադոնան ակումբում չի լինի: Ինձ թվում է, որ այս գործում չափից դուրս շատ միջնորդներ են խառնված: Ես արդեն շփվել եմ Մարադոնայի յոթ կամ ութ գործակալի հետ:

Այդ ամենը բարդակ է հիշեցնում ու դրանից իմ գլուխը նույնիսկ պտտվում էր: Ես կանգնեցնում եմ բոլոր բանակցությունները»,- Նիկոլենի խոսքն է մեջբերում Sport 365-ը: