12.03.2013 16:05

Ժորդի Ռոուրա. Մենք ամեն ինչ վերլուծել ենք եւ պատրաստ ենք «Միլանի» հետ խաղին

Ժորդի Ռոուրա. Մենք ամեն ինչ վերլուծել ենք եւ պատրաստ ենք «Միլանի» հետ խաղին

«Բարսելոնայի» մարզիչի պաշտոնակատար Ժորդի Ռոուրան անդրադարձել է «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպմանը:

«Տիտո Վիլանովան ակտիվորեն հետեւում է մեր հանդիպումներին: Ես զարմացած եմ նրա տոկունության վրա, որ կարողանում է նման բուժման ընթացքում այդքան հանդիպումներ դիտել: Մենք ձգտում ենք այնպես աշխատել, կարծես Տիտոն այստեղ է, եւ թիմին պատրաստում է խաղին:

Մենք ամեն ինչ վերլուծել ենք եւ պատրաստվել այս խաղին: Որոշել ենք թիմի կառուցվածքը, չնայած մի շարք դիրքերում դեռ որոշ կասկածներ կան:

Շատ կարեւոր է հավասարակշռություն պահպանել ակտիվության եւ մեր հաղթանակի ձգտման միջեւ, չի կարելի շտապել: Պետք է գտնենք ոսկե միջինը: Մենք կարող ենք երկու գոլ խփել հաշված րոպեների ընթացքում կամ 90 րոպեից էլ ավելի շատ ժամանակահատվածում:

«Միլանը» ամեն ինչ կանի իր առավելությունը պահպանելու համար, սակայն մեր պարտականությունն է հարձակվել: Մենք որոշ քայլեր մշակել ենք»,- ասել է Ռոուրան:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Միլան» հանդիպումը կկայանա այսօր` Երեւանի ժամանակով 23:45-ին: