28.09.2012 23:34

Արշավին. Առաջին անգամ եմ նման իրավիճակում հայտնվել

Արշավին. Առաջին անգամ եմ նման իրավիճակում հայտնվել

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը գնահատել է իր վիճակը թիմում եւ հույս հայտնել, որ մարզչական շտաբը ավելի շատ ժամանակ կտա իրեն խաղադաշտում:
«Իմ համար ստեղծված իրավիճակը շատ բարդ էրր, քանի որ ես խաղադաշտ դուրս չէի գալիս: Առաջին անգամ եմ նման իրավիճակում հայտնվել: Ես իսկապես ցանկանում եմ խաղալ եւ փորձում եմ հնարավորինս լավ մարզավիճակում լինել: Հուսով եմ, որ մոտակա ժամանակներս ինձ դրսեւորելու հնարավորություն ավելի շատ կունենամ:
Այժմ ես գտնվում եմ լավ մարզավիճակում. տարբեր վարժությունների արդյունքներն բարձր են, ինչպես երբեք: Տեսնենք, թե ինչպես դա կանդրադառնա իմ խաղի վրա եւ օգուտ կբերի թիմին»,- Արշավինի խոսքն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ այս մրցաշրջանում Արշավինը «Արսենալի» կազմում երկու անգամ է խաղացել եւ խփել մեկ գոլ: