12.03.2013 23:06

Տոմաս Մյուլերը դեմ չէ 1/4 եզրափակիչում խաղալ «Բարսելոնայի» հետ

Տոմաս Մյուլերը դեմ չէ 1/4 եզրափակիչում խաղալ «Բարսելոնայի» հետ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոմաս Մյուլերը հայտարարել է, որ դեմ չէ «Բարսելոնայի» հետ խաղալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում:

«Դժվար թե որեւէ խելամիտ մարդ ցանկանա հանդիպել «Բարսելոնայի» հետ: Սակայն իմ կարծիքով, եթե «Բավարիան» մտադիր է նվաճել Չեմպիոնների լիգան, ապա մենք պետք է սեփական ձեռքերով մրցաշարից դուրս մղենք գլխավոր հավակնորդին»,- Մյուլերի խոսքն է մեջբերում Goal.com-ը: