07.09.2012 23:05

Մեկնարկում են ՀԱՊԿ զորավարժությունները

Մեկնարկում են ՀԱՊԿ զորավարժությունները

Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ավելի քան հարյուր զինվորներ և սպաներ ժամանել են «Մարշալ Բաղրամյան» հրաձգարան` ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով, որոնք կանցկացվեն 2012 թվականի սեպտեմբերին հանրապետության տարածքում, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։ 

«Ռուսական զինծառակողները տեղավորվել են բանակային ճամբարում, որտեղ բացի բնակելի հատվածներիцց, կան մարզակահրապարակներ, լվացարանա-լոգարանային հատվածներ, բաղնիք-լվացքային համալիր, զուգարաններ, սննդի կետ և նույնիսկ ամառային սրճարան»,– ասվում է հաղորդագրության մեջ։ 

Մշակութային հանգստի աշխատանքի կազմակերպման շրջանակներում զինծառայողների համար կստեղծվի կինոթատրոն, ինչպես նաև ծրագրված են հայկական ստեղծագործական կոլեկտիվների ելույթներ։ 

Զորավարժությունների մասնակիցների համար կկազմակերպվեն հայկական ազգային խոհանոցի օրեր։ Զինծառակողները կկարողանան համտեսել խորոված, լյուլյա–քյաբաբ, տոլմա, բոզբաշ, խաշ և այլ կերակրատեսակներ։ 

«Զինվորների և սպաների արձագանքներով` ընդունելությունը շատ հյուրընկալ էր, նրանք գոհ են տեղավորումից և կենցաղային պայմաններից։ Ընդամենը ճամբարում կտեղավորվի ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի մոտ 2 հազար զինծառայող»,– նել են մամուլի ծառայությունից։ 

ՀԱՊԿ ԱԱՀՈՒ համատեղ օպերատիվ–մարտավարական զորավարժությունները կանցնեն Հայաստանում սեպտեմբերի 15-19–ը։ Զորավարժությունների հիմնական թեման է ՀԱՊԿ անդամ պետությունների զորքերի միավորված խմբավորման համատեղ գործողությունները` պայմանական հակառակորդի հարձակմանը պատասխանելու և հակագրոհի անցնելու նպատակով: Այս մասին հաղրդում է ԱՌԿԱ գործակալությունը: