29.09.2012 02:37

Իբրահիմովիչը բնակվելու է Սարկոզիի հարեւանությամբ

Իբրահիմովիչը բնակվելու է Սարկոզիի հարեւանությամբ

Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իրեն տուն է ընտրել Փարիզի ամենաշքեղ թաղամասերից մեկում՝ Վիլլա Մոնմորանսիում, տեղեկացնում է ANSA-ն:
Ընդ որում, այդ թաղամասում իր տիկնոջ՝ Կառլա Բրունիի հետ է բնակվում նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ամռանը ՊՍԺ տեղափոխվեց «Միլանից»: Ֆրանսիայի առաջնության 5 խաղերում նա արդեն դարձել է 7 գոլի հեղինակ: