29.09.2012 13:07

Ադրբեջանը երբեք չի ընդունի Հայաստանի առաջադրած պահանջները. Է.Մամեդյարովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Ադրբեջանը երբեք չի ընդունի Հայաստանի առաջադրած պահանջները. Է.Մամեդյարովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Արբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից իր ելույթի ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից:

«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունի»,-հայտարարել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության շարունակականության պարագայում տարածաշրջանում խաղաղություն հաստատվել չի կարող: Մոռանալով Նախիջևանում հայկական խաչքարերի վերացման խայտառակ և ամոթալի պատմությունը` Ադրբեջանի ԱԳ նախարարն անհիմն կերպով խոսել է հայերի կողմից ենթադրյալ «ադրբեջանական հուշարձանների վերացման մասին»: Նա վերահաստատել է Ադրբեջանի դիրքորոշումն այն հարցում, որ երբեք չի ընդունի Հայաստանի առաջադրած պահանջները, մեջբերում է արտգործնախարարի խոսքերը «Արմենպրեսը»:

Լուսանկարը՝ AFP