29.09.2012 13:22

Գերմանիայում 6,5 հազար երեխաներ վարակվել են աղիքաստամոքսային ինֆեկցիայով

Գերմանիայում առնվազն 6,5 հազար երեխաներ և անչափահասներ  վարակվել են աղիքաստամոքսային  ինֆեկցիայով:

Վարակվածների մեծ մասն արևելյան երկրամասերի դպրոցականներ են: Առանձին  դեպքերում հիվանդացել են նաև ուսուցիչները: Հիվանդության ախտանիշերն են՝ սրտխառնուք և փորլուծություն:  Բոլոր ախտահարվածներն օգտագործել են միևնույն մատակարարի՝ Sodexo ֆիրմայի արտադրած սնունդը: Sodexo ֆիրմայի աշխատակիցները հերքում են անորակ արտադրանքի վերաբերյալ մեղադրանքները՝ վկայակոչելով ստուգումների արդյունքները: Հիվանդության դեպքերն ի հայտ են եկել անցյալ երեքշաբթիից: Այժմ մասնագետներն զբաղված են վարակի աղբյուրի որոնման աշխատանքներով: