29.09.2012 13:33

Աշխատանքից հեռացված հանցագործի զոհերի թիվը հասել է հինգի

Աշխատանքից հեռացված հանցագործի զոհերի թիվը հասել է հինգի

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում Accent Signage Systems ընկերության աշխատակիցներից մեկը օրը ցերեկով կրակահերթ է արձակել իր գործընկերների ուղղությամբ և սպանել առնվազն հինգ հոգու, հայտնում է «Ասոշեյթիդ Պրես» գործակալությունը:

Ոստիկանության վարկածով՝ այն բանից հետո, երբ 36-ամյա տղամարդուն ազատել են աշխատանքից, նա գնդակահարել է իր բաժնի  աշխատակիցներին, այնուհետև ինքնասպանություն գործել:

Դեպքը տեղի է ունեցել Accent Signage Systems- ի շենքում, հինգշաբթի, օրվա երկրորդ կեսին: