29.09.2012 13:59

Սիրիա. Մարտեր Հալեպի համար

Սիրիա. Մարտեր Հալեպի համար

Արդեն երկար ժամանակ է, ինչ Սիրիայի Հալեպ քաղաքում Բաշար ալ Ասադի ռեժիմի հակառակորդների և իշխանական  ուժերի միջև կատաղի մարտեր են ընթանում: Ընդդիմադիրները հայտարարում են, որ քաղաքի համար որոշիչ մարտի պահը հասել է, սակայն նրանց կողմից զգալի առաջընթաց չի նկատվում, հաղորդում է «Euronews»-ը:

Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 21-րդ նստաշրջանում ԱՄՆ ներկայացուցիչը բավականին կոշտ ելույթով է անդրադարձել սիրիական հակամարտությանը:

«Ասադը շարունակում է կառչել իշխանությունից : Նրա հրեշավոր արշավն ավելի ու ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը: Մենք չենք կարող ինքներս մեզ թույլ տալ լուռ մնալ»,- նստաշրջանում  հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը:

Լուսանկարը՝  (Iskandar Kat/AFP/GettyImages)