29.09.2012 14:58

Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա գրոհը նախապես ծրագրված է եղել

Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա գրոհը նախապես ծրագրված է եղել

Բենգազիում ԱՄՆ դիվանագիտական առաքելության վրա հարձակումը, որի արդյունքում  սպանվեցին ամերիկյան դեսպան Քրիստոֆեր Սթիվենսն ու ևս երեք աշխատակիցներ, կանխամտածված և կազմակերպված էր: Խմբագրման ենթարկելով իր նախկին պնդումները՝ այսպիսի եզրակացության  է եկել ամերիկայն հետախուզությունը: Համապատասխան հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես է եկել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի ներկայացուցիչ  Շոն Թերները:  Մինչ այժմ ԱՄՆ հատուկ ծառայություններն այն կարծիքի էին, թե Բենգազիում բողոքի ցույցերն սկսվել են տարերայնորեն՝ շարունակելով Կահիրեում  «Մահմեդականների անմեղությունը» ամերիկյան ֆիլմի առաջացրած բողոքի ալիքը: Ինչպես բազմիցս հայտարարել են ամերիկյան պաշտոնատար անձինք, Միացյալ Նահանգները տեղեկություններ չուներ այն մասին, թե Բենգազիում հյուպատոսարանի վրա գրոհը նախապես էր ծրագրվել: « Մենք վերանայել ենք մեր նախնական գնահատականը՝ հաշվի առնելով նոր տեղեկությունները, որոնք ցույց են տալիս, որ եղել է ծայրահեղականների կողմից նախապատրաստված, կանխամտածված  ահաբեկչական գործողություն»,- ընդգծել է Թերները: Միևնույն ժամանակ, ըստ նրա, դեռ պարզ չէ՝ այդ ակցիան մի՞ մարդ է ղեկավարել, թե՞ կոնկրետ որևէ  խմբավորում: ԱՄՆ հետախուզական մարմինների տվյալներով՝ հարձակվողներից ոմանք կապ են ունեցել «Ալ Քաիդային» համակրող  ինչ-ինչ խմբավորումների հետ: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը՝ Reuters