29.09.2012 15:33

Ինչի՞ց է մահացել Թուրքիայի նախագահ Օզալը

Ինչի՞ց է մահացել Թուրքիայի նախագահ Օզալը

Մի խումբ քրեագետներ պատրաստվում են արտաշիրմել 1993 թ. վախճանված՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի  դին: Երկրի դատախազությունը նոր հետաքննություն է սկսել Օզալի մահվան կապակցությամբ. նախագահը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել էր սրտի անբավարարությունից, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Հանգուցյալ նախագահի տիկինը, սակայն, կարծում է, որ Օզալին թունավորել են, ընդ որում՝ թույնը խառնված է եղել նարնջի հյութին, որը նախագահը խմել է իր մահվանից մեկ օր առաջ տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Նախագահի զինակիցներն այս վարկածը չեն ընդունում: