29.09.2012 17:06

Ըստ Բուրջանաձեի՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները չեն լինի ազատ և ժողովրդավարական

Ըստ Բուրջանաձեի՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները չեն լինի ազատ և ժողովրդավարական

Հոկտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունները «ոչ ազատ կլինեն, ոչ էլ ժողովրդավարական»: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, որն ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում-Միավորված Վրաստան» կուսակցության առաջնորդն է: «Ընտրությունների գնահատականը տրվում է ոչ միայն նրանով, թե ինչպես է անցել քվեարկությունը, այլև նրանով, թե ինչ մթնոլորտում է տեղի ունեցել նախընտրական քարոզչությունը: Ներկա քարոզարշավն ընթանում է իշխանությունների կողմից առաջատար ընդդիմադիր կազմակերպությունների անդամներին ահաբեկելու, նրանց շանտաժի և ձերբակալությունների մթնոլորտում, իսկ իշխող կուսակցությունն ուզում է ցանկացած գնով հաղթել ընտրություններում և շարունակել ընդդիմադիրների հետապնդումը»,- Բուրջանաձեի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: