29.09.2012 18:37

Խանտի-Մանսիյսկում հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի

Խանտի-Մանսիյսկում հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի

Ռուսաստանի Դաշնության Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի: Աղբի վերամշակման հրդեհված գործարանի ավերակների տակից փրկարարները երեք դի են գտել, այդպիսով զոհերի ընդհանուր թիվը հասել է 8-ի- հայտնում է РИА Новости-ն:

Ութ մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ տարբեր կարգի այրվածքներով և թունավորումներով: