29.09.2012 22:33

Իսպանիայում տորնադոյի զոհերի թիվը հասել է 10-ի

Իսպանիայում տորնադոյի զոհերի թիվը հասել է 10-ի

Իսպանիում նախօրեին տեղի ունեցած տորնադոյի հետեանքով զոհերի թիվը հասել է 10-ի, 35 հոգի վիրավոր են, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հայտնում է Associated Press-ը:

Մինչ այդ լրատվամիջոցները տեղեկացնում էին վեց զոհի մասին:

Վալենսիայի նահանգում գտնվող Գանդիա քաղաքի իշխանությունները հայտնում են, որ ուժեղ քամու պատճառով ուրբաթ երեկոյան քաղաքում գտնվող ժամանակավոր տոնավաճառի վրա է ընկել պտտվող դիտանիվը: Վիրավորների թվում միայն տոնավաճառի աշխատակիցներն են, քանի որ տորնադոյի պահին տոնավաճառը այցելուների համար փակ է եղել: Կատարվածի հետեւանքով 15 հոգի լուրջ վնասվածքներ են ստացել:

Տասը զոհերի դիակները երեկ գիշեր եւ այսօրվա ընթացքում հայտնաբերվել են Մալագա, Ալմերիա եւ Մուրսիա նահանգներում: Տորնադոյից առաջ տեղական իշխանությունները որոշել են տարհանել ավելի քան 5000 բնակիչ ջրի տակ մնացած շրջաններից: Մալագայւոմ արտակիարգ դրություն է հայտարարված:

 

 Լուսանկարը` REUTERS-ի