01.10.2012 13:29

Առևանգված մոդելը գտնվել է, բայց առևանգողի հանդեպ բողոքներ չունի (լուսանկարներ)

Առևանգված մոդելը գտնվել է, բայց առևանգողի հանդեպ բողոքներ չունի (լուսանկարներ)

«Maxim» տղամարդկանց ամսագրի մոդել Կարինա Գուրինան, որին Դոմոդեդովո օդանավակայանից առևանգելու մասին ավելի վաղ հաղորդում էր ռուսական մամուլը, գտնվել է: 21-ամյա գեղեցկուհին պատմել է լրագրողներին, որ Իսպանիայից վերադառնալուն պես նա դարձել է սիրահարված երկրպագուի առևանգման զոհ, բայց որևէ բողոք չունի և չի դիմելու ոստիկանություն: Ռուսական ԶԼՄ-ները կասկած են հայտնում, որ հանցագործությունը խաղարկված էր՝ մոդելի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով: