01.10.2012 13:46

Չեխիայի նախագահի վրա հարձակվողը ազատ է արձակվել

Չեխիայի նախագահի վրա հարձակվողը ազատ է արձակվել

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի վրա խաղալիք ատրճանակից կրակած տղամարդուն ազատ են արձակել: Այս մասին այսօր հայտնել է չեխական ոստիկանության  ներկայացուցիչը:

Վոնդրոուշը, ով նախկինում որևէ հանցանք չի գործել և չի խախտել օրենքը, խոստովանել է, որ  ի նշան բողոքի՝ որոշել է  մարզական խաղերի համար նախատեսված թույլ հզորության ատրճանակից կրակել նախագահի վրա՝ ընդդեմ քաղաքական գործիչների անտարբերության: 

Հիշեցնենք, որ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի վրա հարձակում էր իրականացվել այն ժամանակ, երբ նախագահը մասնակցում էր կամուրջի բացման արարողությանը: