01.10.2012 14:16

Ֆինլանդիայի բնակիչը փորձել է վաճառել կնոջը աճուրդում

Ֆինլանդիայի բնակիչը փորձել է վաճառել կնոջը աճուրդում

Բավական «հետաքիքիր» իրավիճակում են հայնտվել ինտերնետային աճուրդներ կազմակերպող ֆիննական կայքի աշխատակիցներն այն բանից հետո,  երբ աճուրդի միջոցով մի օգտատեր փորձել է վաճառել սեփական կնոջը:

Վանտաա քաղաքի բնակիչը բավական համեստ գին է պահանջել իր կնոջ դիմաց՝ ընդամենը 5 եվրո, իսկ «ապրանքի» նկարագրության հատվածում նշել  է, որ կինը «ընտիր բարեմասնություններ ունի» և մակարոնով հիանալի թխվածք է պատրաստում:

Ամուսինն իր որոշումը բացատրել է նրանով,  կինն անտանելի բնավորություն ունի,  շուտ է բարկանում, երբեք չի փակում բերանը և միշտ կիսավառված ճաշեր է մատուցում:

Աճուրդի մեկնարկից հաշված րոպեներ անց պարզ է դարձել, որ «կռվարար կինը» բավական շատ գնորդներ ունի: Մեկնարկային գինն արագորեն  հասել է 100 եվրոյի, սակայն կայքի աշխատակիցները, վախենալով իրավական խնդիրներից,  ստիպված են եղել հեռացնել հայտարարությունը: