01.10.2012 14:28

Հերթական ահաբեկչությունը Աֆղանստանում. զոհվել են ամերիկացի զինծառայողներ

Հերթական ահաբեկչությունը Աֆղանստանում. զոհվել են ամերիկացի զինծառայողներ

Այսօր աֆղանական Հոստ քաղաքում` աֆղանա-ամերիկյան զորաշարասյան տեղաշարժման ճանապարհին, հզոր պայթյուն է որոտացել, համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են զոհերի մասին:

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08.30-ին,  նահանգապետարանից և քաղաքային այգուց 100 մետր հեռավորության վրա:

Պայթյունի հետևանքով զոհվել են հինգ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են 20-ը: Զոհվել է քաղաքային ոստիկանության արագ արձագանքման ուժերի հրամանատարը, կորուստներ կան նաև ամերիկյան զինվորականների շրջանում: ՆԱՏՕ-ի մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ զոհվել են երեք ամերիկացի զինծառայողներ, ևս մի քանիսը վիրավորվել են: