01.10.2012 15:39

Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է մասնակցել քվեարկությանը

Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է մասնակցել քվեարկությանը

Ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, միլիոնատեր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է քվեարկել խորհրդարանական ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Նորություններ-Վրաստան»  կայքը, քաղաքական գործիչն իր որոշումը բացատրել է նրանով, որ իշխանություններն այլանդակել են երկրի Սահմանադրությունը: «Վրացական երազանքի» առաջնորդը լրագրողների հետ շփվել է թիվ 144 ընտրատեղամասի մոտ, որտեղ քվեարկել է նրա տիկինը: Ներկայումս Իվանիշվիլին հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի: Իշխանությունները հրաժարվել են վերականգնել նրա վրացական քաղաքացիությունը, սակայն 2012 թ. խորհրդարանը  Վրաստանում ծնված և վերջին հինգ տարիներին երկրում ապրողԵվրամիության քաղաքացիներին թույլ տվեց մասնակցել ընտրություններին: Ի պատասխան այս քայլի՝ Իվանիշվիլին հայտարարեց, թե այս լրացումն արված է «ընդամենը մեկ հոգու համար» և հրաժարվեց օգտվել դրանից:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն սկսվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին:  Սպասվում է, որ հիմնական պայքարն ընթանալու է իշխող «Միավորված ազգային շարժման» և «Վրացական երազանքի» միջև: Առայժմ, հանրապետության ԶԼՄ-ների տվյալներով, ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում, հաղորդում է «Վրաստան օնլայնը»: