01.10.2012 15:45

Մեկնարկել է Pussy Riot-ի վերաքննիչ բողոքի լսումը

Մեկնարկել է Pussy Riot-ի վերաքննիչ բողոքի լսումը

Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը հետաձգել է Pussy Riot ռոք խմբի վերաքննիչ բողոքի լսումը:

Խմբի անդամներից Եկատերինա Սամուցևիչը հրաժարվել է իր դատապաշտպանի ծառայություններից, ինչի պատճառով էլ դատաճվռի  քննարկումը տեղափոխվել է հաջորդ շաբաթ:

«Ես հրաժարվում եմ դատապաշտպանների ծառայություններից, քանի որ իմ դիրքորոշումը չի համընկնում նրանց դիրքորոշմանը»,- պարզաբանել է Սամուցևիչը: Դատարանի այն հարցին, թե կոնկրետ ինչ հարցի շուրջ են ծագել հակասությունները, աղջիկը չի պատասխանել՝ ասելով միայն, որ շուտով կներկայացնի իր նոր պաշտպանին, որի հետ պայմանագիրը նախապատրաստման փուլում է:

Pussy Riot-ի գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 11:00-ին:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին  Pussy Riot խմբի անդամները ձերբակալվել են և ազատազրկման դատապարտվել ուղղափառ եկեղեցում հակապուտինյան փանք-աղոթք հնչեցնելու համար, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել հասարակության և միջազգային հանրության շրջանակներում: Բազմաթիվ վերլուծաբաններ պնդում են, որ հետապնդումը քաղաքական է և ուղղորդվում է Կրեմլից: