25.03.2013 11:30

Օրվա աստղագուշակ

Օրվա աստղագուշակ

Խոյ
Դուք կկարողանաք բազմաթիվ հաջողությունների հասնել շնորհիվ Ձեր նպատակասլացության: Հնարավորություն կունենաք անձնական լուրջ փոփոխություններ անել:

Ցուլ
Իրադարձություններն այնքան արագ են փոխվում, որ Դուք չեք հասցնում լավ մտածել, թե ինչ անել: Կարող եք հույսներդ դնել ինտուիցիայի վրա, այն չի խաբի: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու համար: Դժվար պահին Ձեզ կօգնի մեկը, որից օգնություն չէիք ակնկալում:

Երկվորյակ
Այն գործը, որը դուք համարում էիր հեշտ, հանկարծակի կդժվարանա և խնդիրներ կառաջացնի: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների, ռոմանտիկ հանդիպումների համար: Կհաջողվի հարթել անձնական բնույթի տարաձայնությունները:

Խեցգետին
Դուք շատ ուշադիր եք մանրուքների նկատմամբ, կարողանում եք ճիշտ որոշումներ կայացնես այն դեպքում, երբ ուրիշները սխալվում են: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղիք, հնարավոր է ինչ-որ մեկն օգտվի Ձեր վստահությունից: Խորհուրդ է տրվում խուսափել ճանապարհորդություններից:

Առյուծ
Դուք զբաղվում եք Ձեզ համար ոչ հաճելի գործով, սակայն մտածելով, որ դրանից օգուտ կունենաք՝ կարողանում եք դուրս գալ դժվարություններից: Հիանալի օր է անձնական հարցերի կարգավորման համար, կարող եք համատեղ կյանք սկսել սիրելիի հետ:

Կույս
Իրադարձություններով լի օր կլինի: Հնարավոր է բազմաթիվ քննադատություններ լսեք, սակայն դժվար թե դրանք Ձեզ հուզեն: Կարող եք ծրագրեր կազմել, նոր նպատակներ դնել: Միգուցե շատ ժամանակ պահանջվի դրանց իրականացման համար:

Կշեռք
Դուք շատ եք ուշադրություն դարձնում Ձեզ երազանքներին և ֆանտազիաներին, սակայն ժամանակն է եկել ռեալ նայել իրերին: Չեն բացառվում անձնական և ընտանեկան բնույթի տարաձայնությունները:

Կարիճ
Հիանալի օր է ստեղծագործական աշխատանքի համար: Դուք անզգույշ եք, այնուամենայնիվ, կկարողանաք խույս տալ խնդիրներից: Չի բացառվում գործնական հաջողությունների հասնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է հարազատների հետ հանդիպման համար:

Աղեղնավոր
Հանգիստ օր է, Ձեր համախոհները պատրաստ են աջակցել Ձեզ ցանկացած հարցում, լուծել բոլոր խնդիրները: Բարենպաստ օր է ճանապարհորդության համար, չի բացառվում սիրավեպ սկսվի, որն երկար կհիշվի:

Այծեղջուր
Օրն աննկատ կանցնի, չեն լինի ոչ ուրախ, ոչ տխուր պահեր: Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել չնախատեսված ծախսերից: Օրվա երկրորդ կեսին եղեք շատ զգույշ. միգուցե վնասվածքներ ստանաք:

Ջրհոս
Այսօր կարող եք իրականացնել բոլոր ծրագրերը: Ձեր գաղափարները հաճախ կզարմացնեն մտերիմներին: Հիանալի օր է ընկերների հետ հանդիպման, միջոցառումներին մասնակցելու համար: Միգուցե անսպասելի նվերներ ստանաք:

Ձկներ
Բազմաթիվ ուրախ պահեր կլինեն: Հրաշալի օր է երեխաների հետ շփման համար: Երեկոյան կարող եք գնուներ կատարել: