01.10.2012 17:59

Քադաֆիի մահվան մեջ մեղադրել են Ասադին և ֆրանսիական հետախուզությանը

Քադաֆիի մահվան մեջ մեղադրել են Ասադին և ֆրանսիական հետախուզությանը

Լիբիական դիմադրության նախկին անդամներից մեկը պատմել է, որ Մուամար Քադաֆիին վերացնելու գործին մասնակից է ֆրանսիական հետախուզությունը, գրում է Corriere della Sera-ն: Թերթի զրուցակցի խոսքերով՝ լիբիական առաջնորդին հայտնաբերելու գործում ֆրանսիացիներին օգնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Ըստ Ռամի ալ-Օբեյդիի, ով Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է ապստամբների և արտասահմանյան հետախուզական ծառայությունների միջև կապերի պատասխանատուն, Ասադի վարչակարգը ֆրանսիացիներին է փոխանցել այն արբանյակային հեռախոսի համարը, որից օգտվել է Քադաֆին: Հեռախոսի ազդանշանը հաջողվել է որսալ այն բանից հետո, երբ Լիբիայի առաջնորդը, լքելով ապստամբների կողմից գրավված Տրիպոլին, զանգահարել է Սիրիա փախած  զինակիցներից մի քանիսին: