01.10.2012 10:08

Իրանում կրկին կարող են օգտվել gmail-ից

Իրանում կրկին կարող են օգտվել gmail-ից

Իրանի իշխանությունները վերականգնել են Google-ի  որոնողական համակարգից և փոստարկղից օգտվելու հնարավորությունը: Արդեն ավելի քան մեկ շաբաթ էր, ինչ երկրում արգելափակված էր այդ ծառայություններից օգտվելու հնարավորությունը:

Արգելքի պատճառ էր հանդիսացել «Մահմեդականների անմեղությունը»  ֆիլմը, որը անկարգությունների մեծ ալիք էր բարձրացրել մահմեդական երկրներում:

Մոտ երկու շաբաթ առաջ Իրանում ավարտին մոտեցավ ինտերնետ ծառայությունները ներքին պետական ցանցով փոխարինելու ծրագիրը, որը նախատեսվում է ամբողջությամբ ներդնել 2013-ի մարտին: