26.03.2013 22:51

Թուրքիայի վարչապետը կայցելի Գազա՝ իրավիճակը տեղում ստուգելու նպատակով

Թուրքիայի վարչապետը կայցելի Գազա՝ իրավիճակը տեղում ստուգելու նպատակով

Թուրքիան անձամբ կհետևի, որպեսզի Իսրայելը վերացնի Գազայի շրջափակումը և փոխհատուցում վճարի «Ազատության նավատորմի» դեմ ռազմական գործողության ժամանակ զոհվածների ընտանիքներին, TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերով՝ ինքը Գազա կմեկնի ապրիլին, որպեսզի հետևի շրջափակումը վերացնելու գործընթացին: «Իսրայելի կողմից Թուրքիայից ներողություն խնդրելը և մյուս երկու պայմանների կատարումը չեն արդարացնում պաղեստինցիների դեմ Թել-Ավիվի գործողությունները»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման պայմանավորվածությունը ձեռք բերվեց անցյալ ուրբաթ, այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ներողություն խնդրեց ծովային ռազմական գործողության ժամանակ թույլ տված սխալի համար, ինչը կարող էր Թուրքիայի քաղաքացիների մահվան պատճառ դառնալ: Ինչպես հաղորդել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, պետությունների ղեկավարները պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները՝ ընդհուպ մինչև դեսպաններին վերադարձնելը և իսրայելցի զինվորականների իրավաբանական հետապնդումից Թուրքիայի հրաժարվելը, հաղորդում է Trend-ը: