01.10.2012 23:00

Սիրիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ամբիոնից ընդդիմությանը բանակցությունների է հրավիրել

Սիրիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ամբիոնից ընդդիմությանը բանակցությունների է հրավիրել

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմն այսօր ՄԱԿ-ի ամբիոնից հարեւան երկրներին կոչ է արել դադարեցնել սիրիական ընդդիմությանը տրամադրվող օգնությունը՝ հանուն սիրիական ճգնաժամի հաջող կարգավորման:

«Ի հավելումն Սիրիայի կառավարության ջանքերի,  Սիրիայի  հարցով ցանկացած միջազգային ջանք հաջողություն կունենա, եթե դրա ուղղությամբ աշխատեն նաեւ իմ երկրում զինված խմբավորումներին աջակցող պետությունները», - ասել է նախարարը:

Մուալլեմը հիշատակել է Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Լիբիան, որոնց սիրիական կառավարությունը մեղադրում է «ահաբեկչական խմբավորումների» ֆինանսավորման, զինամթերքի մատակարարման, ուսուցման եւ ապաստան տալու մեջ: 

«Ես հրավիրում եմ սիրիական ընդդիմությանը՝ աշխատել միասին՝ դադարեցնելու համար սիրիացիների միջեւ արյունահեղությունը, եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Սիրիայի ԱԳ նախարարը: