29.03.2013 00:06

ԵՄ-ն Իրաքին կոչ է արել վերացնել մահապատիժը

ԵՄ-ն Իրաքին կոչ է արել վերացնել մահապատիժը

Եվրամիությունը դիմել է Իրաքի իշխանություններին և կոչ արել վերականգնել մորատորիումը մահապատժի նկատմամբ, հաղորդում է BBC-ն: ԵՄ  արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե «ԵՄ-ն անհանգստացած է Իրաքի իշխանությունների՝ մահապատիժը վերականգնելու որոշման առիթով», որի նկատմամբ 2013 թ. սկզբին մորատորիում էր սահմանվել: «Այդ որոշումը խիստ անհանգստացնում է ԵՄ-ին,- ասել է Էշթոնը:- Մենք վստահ ենք, որ Իրաքի կառավարությանը հայտնի է մեր դիրքորոշումն այդ հարցում: ԵՄ-ն հասկանում է, որ մահապատիժը սահմանվում է միայն ամենալուրջ հանցագործությունների դեպքում, սակայն նաև վստահ է, որ այն արդյունավետ միջոց չէ»,- եզրափակել է Էշթոնը:

Իրաքի ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է քննարկել ԵՄ-ի առաջարկը: «Երբ ԱՄՆ-ում ահաբեկչություն է տեղի ունենում, ողջ աշխարհը ցավակցում է և լռում է, երբ ամերիկացիները պատերազմ են սանձազերծում այլ երկրներում: Իսկ երբ Իրաքը, իր օրենքների համապատասխան, մահապատժի է ենթարկում դատապարտված հանցագործներին, աշխարհը դատապարտում է մեզ»,- հայտարարել է երկրի ՆԳՆ մամլո խոսնակ Հայդեր ալ-Սադին:

2005 թ. Իրաքում մահապատժի է ենթարկվել առնվազն երեք հազար մարդ, փոխանցում է rbk.ru-ն: