29.03.2013 16:43

Կիմ Չեն Ինը ստորագրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային հրթիռային հարված հասցնելու պլանը

Զորահրամանատարների հետ արտակարգ խորհրդակցությունից հետո Կիմ Չեն Ինը ստորագրել է ԿԺԴՀ ռազմավարական հրթիռային զորքերի կողմից ԱՄՆ-ի մայրցամաքային մասում, ինչպես նաև՝ Հավայան կղզիներում, Գուամում և Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայաններին հարվածելու պլանը, հաղորդում է  Интерфакс-ը՝ հղում անելով հյուսիսկորեական ЦТАК գործակալության հաղորդագրությանը: Գործակալությունը նաև փոխանցում է Կիմ Չեն Ինի խոսքերն այն մասին, որ «եթե ԱՄՆ-ը չմտածված ռազմական սադրանքի դիմի՝ մոբիլիզացնելով իր ռազմավարական ուժերի խոշոր քանակակազմեր, ապա անհրաժեշտ է անխնա հարվածներ հասցնել ԱՄՆ մայրցամաքային, Հավայան կղզիների, Գուամի և Հարավային Կորեայի ռազմաբազաներին»:

Ի դեպ, ԿԺԴՀ-ն անհրաժեշտ միջոցները չունի ԱՄՆ-ի տարածքին հարված հասցնելու համար, փոխանցում է gazeta.ru-ն: