29.03.2013 20:02

Իտալիայում ձախակողմյան ուժերի՝ կոալիցիա կազմելու փորձերը կրկին ձախողվել են

Իտալիայում ձախակողմյան ուժերի՝ կոալիցիա կազմելու փորձերը կրկին ձախողվել են

Իտալիայի խորհրդարանի ձախ-կենտրոնամետ կոալիցիայի ղեկավար Պիեռլուիջի Բերսանին հայտարարել է, որ կառավարության կազմը ձևավորելու իր փորձերն անհաջողության են մատնվել, փոխանցում է Reuters-ը:

Այն մասին, որ տարբեր քաղաքական ուժերի միջև անցկացվող բանակցությունները փակուղի են մտել, Դեմոկրատական կուսակցության 69-ամյա առաջնորդը հայտնել է երկրի ղեկավար Ջորջո Նապոլիտանոյին: Նախագահը նրան հանձնարարել էր կառավարություն ձևավորել մարտի 22-ին:

Փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Իտալիայում քաղաքական ուժերի միջև բանակցություններն արդեն մեկ ամիս են ձգվում: Հիշեցնենք, որ քվեարկության արդյուքնում ձախերը առավելության են հասել ստորին պալատում, իսկ աջերը՝ վերին: Ընդ որում՝ քվեների 25 տոկոսը ստացած  «5 աստղերի» շարժումը հրաժարվել է կողմերից մեկի հետ կոալիցիա կազմել՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ հին քաղաքական ուժերը «սպառել են իրենց»: Արդյունքում՝ Իտալիայում արդեն երկրորդ ամիսն է, ինչ փաստացի  կառավարություն չկա: