29.03.2013 19:52

Հելսինկիի հյուրանոցը ռուսերենին տիրապետող «մահճակալներ փորձարկողի» կարիք ունի

Հելսինկիի հյուրանոցը ռուսերենին տիրապետող «մահճակալներ փորձարկողի» կարիք ունի

Հելսինկիի Hotel Finn-ում պրոֆեսիոնալ «մահճակալներ փորձարկողի» աշխատատեղ է բացվել, ընդ որում՝ ռուսերենի իմացությունը զգալի առավելություն կտա հավանական թեկնածուներին, այսօր հաղորդում է ամերիկյան Time ամսագրի կայքը:

«Փորձարկողը» պետք է գնահատի մահճակալների հարմարավետությունը հյուրանոցի 35 սենյակներում, այնուհետև արդյունքները պետք է հրապարակի իր բլոգում: Սակայն այս աշխատանքն ստանալու համար բավարար չէ սոսկ քնելու սիրահար լինել: Թեկնածուն, մասնավորապես, պետք է տիրապետի անգլերենին և ֆիններենին, ցանկալի է նաև ռուսերենի իմացությունը: «Պրոֆեսիոնալ քնողը» աշխատանքի կանցնի մայիսի 17-ին և կաշխատի 35 օր անընդմեջ: Վարձատրությունը, որը նա կստանա իր բարդ աշխատանքի և լարված աշխատանքային գրաֆիկի  համար՝ չի ճշտվում: Ազատ աշխատատեղի համար արդեն դիմել է ավելի քան 600 մարդ, հաղորդում է  РИА Новости-ն: