29.03.2013 22:52

Իսրայելում ահաբեկիչներ են ձերբակալվել. Տեսանյութ

Իսրայելում ահաբեկիչներ են ձերբակալվել. Տեսանյութ

Մարտի 28-ին ՑԱԽԱԼ-ի մամլո ծառայությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում են «Թանզիմ» զինված ահաբեկչական խմբավորման (ՖԱԹԽ-ի ռազմական թևը) երկու անդամներ, գրում է MIGnews-ը: Կադրերում երևում է, թե ինչպես են ահաբեկիչները կրակահերթ բացում մայրուղով երթեևեկող իսրայելական ավտոմեքենաների ուղղությամբ:

Հենց որ տեսախցիկները արձանագրել են ահաբեկիչներին, ՑԱԽԱԼ-ի ոստիկանական հերթափոխը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել զինյալներին: Բեթ Ֆաջր գյուղը, որի մերձակայքում հայտնաբերվել են զինյալները, ահաբեկչական գործունեության կենտրոններից է համարվում: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում այստեղ ահաբեկչության հետ կապ ունեցող ավելի քան 50 տեղի բնակիչ է ձերբակալվել: