08.09.2012 16:55

Դիտահորի փլուզման հետևանքով Մոսկվայում երկու հայ բանվոր է զոհվել

Դիտահորի փլուզման հետևանքով Մոսկվայում երկու հայ բանվոր է զոհվել

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին, երեկոյան ժամը 7-ին, Մոսկվայում՝  Բուրդենկոյի անվան հիվանդանոցի հարևանությամբ: Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է ողջ դուրս բելեր ընդամենը մեկ բանվորի: Մյուս չորսին օգնության հասած բժիշկները անկարող էին փրկել: Նախնական տվյալների համաձայն, բոլոր չորս զոհվածները նախկին խորհրդային միության երկրներից են եղել,- հայտնում է Life News Online-ի թղթակիցը:

Զոհվածների ցուցակը.

  1. Ավագյան Գ. Վ., ծնվ. 980թ., ՀՀ քաղաքացի
  2. Բիչախյան Մ.Վ., ծնվ 1982թ, ՀՀ քաղաքացի
  3. Մոտ 30 տարեկան երիտասարդ, ինքնությունը անհայտ է
  4. Մոտ 32-33 տարեկան տղամարդ, ինքությունն անհայտ է

Անց է կացվում նախաքննություն: