30.03.2013 00:48

Ավելի քան 500 մարդ կա դեպի Ռիգայի ծովախորշը սլացող պոկված սառցաբեկորների վրա

Ավելի քան 500 մարդ կա դեպի Ռիգայի ծովախորշը սլացող պոկված սառցաբեկորների վրա

Ավելի քան 500 մարդ է գտնվում Ռիգայի ծովախորշը սլացող երկու պոկված սառցաբեկորների վրա, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Լատվիայի պետական փրկարարական ծառայության հաղորդագրությունը:

Մայորիի շրջանում գտնող սառցաբեկորի վրա 43 մարդ կա, իսկ Վաքարբուլիի մերձակայքով սլացող մյուս բեկորի վրա՝ գրեթե 500:

«Իրավիճակն ավելի է բարդացնում ընթացիկ քամին, որն իր ուժով արագացնում է դեպի Ռիգայի ծովախորշը սլացող բեկորների ընթացքը»,- լրագրողներին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Վիկտորյա Շեմբելեն, ում խոսքերով՝ բեկորների վրա հիմնականում ձկնորսներ են: