30.03.2013 01:07

«Գրբավիցայի հրեշը» ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 45 տարվա բանտարկության

«Գրբավիցայի հրեշը» ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 45 տարվա բանտարկության

Բոսնիայի և Հերցեգովինայի դատարանը  1992-1995 թթ. բոսնիական պատերազմի ընթացքում գործած ռազմական հանցագործությունների համար Վեսելին Վլախովիչին դատապարտել է 45 տարվա բանտարկության, հաղորդել է Radio Sarajevo-ն: Դա Բոսնիայում և Հերցեգովինայում գոյություն ունեցող բարձրագույն պատիժն է: Վլախովիչին մեղավոր են ճանաչել «Փախած հրեշտակներ» ռազմականացված խմբավորմանը մասնակցելու մեջ, որը բալկանյան հակամարտության ժամանակ վերահսկում էր Սարևոյի մի քանի շրջաններ: Նա մեղադրվել է էթնիկ և կրոնական հողի վրա կատարված հանցագործություններում: Ընդհանուր առմամբ՝ իր դաժանության համար «Գրբավիցայի հրեշ» մականունը վաստակած Վլախովիչը պատասխանատու է 30 մարդու սպանության մեջ, որոնցից մի քանիսին սպանել է ծեծելով, ոմանց գլխատել, գրում է չեռնոգորյան Vijesti պորտալը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը: Բացի այդ՝ Վլախովիչը մեղավոր է ճանաչվել խորվաթ և բոսնիացի կանանց դաժան բռնաբարության համար: 

Վեսելին Վալխովիչը ձերբակալվել է 2010 թ. Իսպանիայում և հանձնվել Բոսնիա-Հերցեգովինային: Սկզբում իսպանական իշխանությունները մտադիր էին իրենք դատել Վալխովիչին՝ Իսպանիայում գործած ավազակային հարձակումների գործելու: Սակայն դատարանը որոշում կայացրեց նրան հանձնել Սարևոյին, որտեղ էլ գործի քննությունն սկսվել է 2011 թ. ապրիլին, հաղորդում է lenta.ru-ն: