30.03.2013 01:27

Արքայազն Ուիլյամը կրճատման տակ կընկնի

Արքայազն Ուիլյամը կրճատման տակ կընկնի

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը ծառայում է Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերում, շուտով գործազուրկ կդառնա, գրում է Mignews կայքը:

Ուիլյամին, որը շուտով հայր է դառնալու, ծառայությունից կազատեն կառավարության՝ բանակի ծախսերը կրճատելու ծրագրի պատճառով:

Բրիտանական իշխանությունները որոշել են հրաժարվել թագավորական օդային ուժերի փրկարար-որոնողական ուղղաթիռների ծառայությունից և 10 տարի ժամկետով պայմանագիր կնքել ամերիկյան ծառայություններից մեկի հետ: Այս միջոցառումները կօգնեն խնայել մոտ 1,5մլրդ ֆունտ:

30-ամյա Ուիլյամն այս ամառ ավարտելու էր ռազմաօդային ուժերի օդաչուի ծառայությունը: Ըստ թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների՝ արքայազնը պատրաստ է նոր ծառայության անցնել թագավորական զինված ուժերում: