30.03.2013 15:52

Առնվազն հարյուր մարդ է զոհվել Չինաստանի հանքերում տեղի ունեցած վթարներից

Առնվազն հարյուր մարդ է զոհվել Չինաստանի հանքերում տեղի ունեցած վթարներից
©Global Look Press

Անցած գիշեր միանգամից 2 խոշոր միջադեպ է տեղի ունեցել չինական հանքահորերում, ինչի հետևանքով Չինաստանը, որն իր էներգիայի մեծ մասն ապահովում է ածխով, ամրապնդել է հանքափորների համար ամենավտանգավոր երկրի՝ իր վաղեմի համբավը, գրում է Newsru.com-ը:

Առաջին արտակարգ պատահարը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին շրջանում, որտեղ հանքահորում կուտակված մեթան գազի պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել, ևս 13-ը տարբեր կարգի վնասվածքներ են ստացել: Պայթյունը տեղի է ունեցել ուշ գիշերը, երբ հորում 41 հանքափոր է եղել:

Քիչ անց առաջին միջադեպին հետևել է երկրորդը: Չինական Տիբեթում գտնվող ոսկու հանքը փլուզվել է սողանքի պատճառով: Վերջին տվյալներով՝ պատահարը 83 մարդու կյանք է խլել: