30.03.2013 16:10

Հյուսիսային Կորեան Հարավայինին պատերազմ չի հայտարարել. Թարգմանությունն է սխալ եղել

Հյուսիսային Կորեան Հարավայինին պատերազմ չի հայտարարել. Թարգմանությունն է սխալ եղել

Հյուսիսային Կորեայի` Հարավային Կորեայի դեմ պատերազմ հայտարարելու մասին լուրը սխալ թարգմանության հետեւանք է: Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, Հյուսիսային Կորեայի հայտարարության օրիգինալ տեքստում ասվում է, որ «միայն սադրանքների դեպքում Փհենյանը կգործի պատերազմական ժամանակի կանոններով, որոնք կարող են վերաճել լայնածավալ և նույնիսկ միջուկային պատերազմի»։

«Այս պահից սկսած՝ Հյուսիսի և Հարավի հարաբերությունները մտնում են ռազմական ժամանակագրության փուլ»,- նշվում էր միջազգային գործակալություններին տրամադրված` Հյուսիսային Կորեայի կառավարության, քաղաքական կուսակցությունների և հասարական կազմակերպությունների հատուկ հայտարարության մեջ:

Այնուհետև ճշգրտվել է, որ «միայն սադրանքների դեպքում Փհենյանը հարվածներ կհասցնի Միացյալ Նահանգների՝ Հավայան կղզիներում, Գուամ կղզում, Հարավային Կորեայի տարածքում գտնվող ռազմկայանների, ինչպես նաև հարավկորեական զինված ուժերի ռազմական կայանների և Սեուլում պաշտոնական նախագահական նստավայրի ուղղությամբ»։

Երկու Կորեաների միջև լարվածությունը կրկին սրվել է պաշտոնական Փհենյանի կողմից փետրվարի 12-ին իրականացված միջուկային փորձարկման  հետևանքով: