Շվեյցարացի օդաչուն կհատի ԱՄՆ-ը արևային էներգիայով սնվող օդանավով

Շվեյցարացի օդաչու Բերտրան Պիկարդը հայտարարել է մայիսին ԱՄՆ-ն արևային էներգիայով լիցքավորովող Solar Impulse ինքնաթիռով հատելու՝ իր ծրագրերի մասին, գրում է The Epoch Times –ը:
Այս մասին 55-ամյա «արևային օդաչուն» հայտարարել է իր գործընկեր Անդրե Բորշչբերգի հետ միասին՝ մարտի 28-ին Կալիֆորնիայի Մաունթին Վյու կոչվող վայրում:
Օդաչուն պատրաստվում է Սան-Ֆրանցիսկոյից Նյու Յորք ընկած 5000կմ ճանապարհը հաղթահարել մի քանի փուլով: Ընդմիջումներ կարվեն Ֆենիքսում, Դալլասում և Վաշինգթոնում: Հնարավոր է, որ ևս մեկ կանգառ պահանջվի Ատլանտայում:
«Սա մեր ծրագրի զարգացման ճանապարհին կարևոր քայլ է: Մենք չափազանց ուրախ ենք այս առաքելության համար»,- ասել է Բորշչբերգը: Թռիչքի առանձին փուլերի տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամը: Վայրէջքի համար ընտրված օդանավակայաններում արևային էներգիայով սնվող օդանավը մոտ մեկ շաբաթ կանցկացնի, և այդ ժամանակահատվածում տեղի կունենա «արևային գյուտի» շնորհանդեսը: