30.03.2013 21:05

Եվրոպայում բնակվող ասորիները պատրաստվում են վերադառնալ Թուրքիա

Եվրոպայում բնակվող ասորիները պատրաստվում են վերադառնալ Թուրքիա

Շվեդիայում տեղակայված Ասորական ժողովրդավարական միությունը  Թուրքիայի զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքին նամակ է հղել, որում նշվում է, թե ժամանակին Թուրքիայում բնակվող ասորիները պատրաստ են վերադառնալ, եթե Թուրքիայի կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի:  

Տուրիզմի նախարար Օմեր Չելիքը վերջերս Ռուսաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ նախկինում Թուրքիայից արտագաղթած մարդիկ կարող են վերադառնալ իրենց նախնիների տները: «Անցյալում թույլ տրված սխալների պատճառով որոշ քրիստոնյաներ եւ հրեաներ լքել են երկիրը: Մենք  ուզում ենք նրանց ասել, որ կարող են վերադառնալ իրենց տները», - ասել է նախարարը:  

Նշենք, որ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության արեւելյան այլ հատվածներում բնակվող ասորիները եւ հրեաները ցեղասպանության են ենթարկվել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Ասորական կազմակերպության ղեկավար Ֆիքրի Այղուրը HurriyetDailyNews-ի հետ զրույցում հայտնել է, որ Եվրոպայում բնակվող ասորիները պատրաստ են վերադառնալ, բայց ակնկալում են վարչապետ Էրդողանի կոչն այդ կապակցությամբ: