08.09.2012 18:38

ԼՂՀ կառավարությունը հրաժարական տվեց

ԼՂՀ կառավարությունը հրաժարական տվեց

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ղեկավարվվելով ԼՂՀ Սահմանադրության 106-րդ եւ 107-րդ հոդվածներով, այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության հրաժարականը:
Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, համաձայն Բակո Սահակյանի հրամանագրի, հանրապետության կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ կառավարությունը, համաձայն Սահմանադրության, հրաժարական էր ներկայացրել Բակո Սահակյանի պաշտոնամուտի կապակցությամբ: