05.04.2013 16:08

Հենրիխ Մխիթարյան. Մեզ սպասում է սկզբունքային եւ անզիջում հանդիպում

Հենրիխ Մխիթարյան. Մեզ սպասում է սկզբունքային եւ անզիջում հանդիպում

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում Կիևի «Դինամոյի» հետ ապրիլի 7-ին կայանալիք հանդիպման մասին, հայտնում է SportArmenia.com-ը:

- «Դինամոյի» հետ ինչպես և մյուս խաղերը, այս հանդիպումը ևս լինելու է սկզբունքային և անզիջում։ Մեզ համար շատ կարևոր է շարունակել հաղթանակների շարքը, և մենք խաղալու ենք Դոնեցկի և մեր երկրպագուների համար։

- Հենրիխ, «Դինամոյի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները, ամենայն հավանականությամբ, հույս կունենան, որ մրցաշարային աղյուսակում միավորների մեծ տարբերությունը ինչ-որ կերպ կարող է ազդել ձեր մոտիվացիայի վրա…

- Նրանք չպետք է նման հույսեր ունենան։ Թեև 16 միավորով գերազանցում ենք նրանց, «Դինամոյի» հետ խաղերը միշտ էլ յուրահատուկ են մեզ համար։ Դա Ուկրաինայի առաջնության ամենաբարդ մրցակիցներից մեկն է։ Լավ ենք գիտակցում այդ խաղի պատասխանատվությունն ու կիրակի խաղալու ենք ոչ միայն հաճույքի, այլև հաղթանակի համար։

- Համաձա՞յն ես, որ «Դինամոյի» համար հենց այս խաղն է որոշիչ լինելու 2-րդ հորիզոնականի համար պայքարում։

- Մենք չենք մտածում, թե ով կլինի 2-րդը, 3-րդը կամ 4-րդը։ Մեզ միայն մեր հաղթանակներն են  հետաքրքրում։ Չեմ կարող 100%-ով ասել, թե մենք բոլոր խաղերում հաղթելու ենք, քանի որ գնդակը կլոր է, և բոլորը կարողանում են ֆուտբոլ խաղալ։ Սակայն յուրաքանչյուր խաղում ամեն ինչ կանենք հաղթելու համար», – հայազգի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը։