05.04.2013 20:22

Գարի Կասպարով. Արոնյանը պատրաստ չէր պայքարի մթնոլորտին

Գարի Կասպարով. Արոնյանը պատրաստ չէր պայքարի մթնոլորտին

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը մեկնաբանել է Լոնդոնում ավարտված աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի արդյունքները:

«Մրցաշարը ցույց տվեց, որ չափազանցված են խոսակցությունները, թե դասական շախմատը մահացել է։ Վառ պայքար էր, բարձր արդյունավետություն։ Հրաշալի մրցաշար էր։ Բայց կանոնակարգն ահավոր վատն էր։ Չի կարելի աշխարհի չեմպիոնի հավակնորդին որոշել լրացուցիչ ցուցանիշով։ Անհրաժեշտ էր անցկացնել լրացուցիչ մրցախաղ։

Մրցաշարը ցույց տվեց Կարլսենի թույլ կողմերը՝ սկզբնախաղն ու վճռական պարտիաներում հաղթական խաղի բացակայությունը։ Վերջին տուրում Մագնուսի համար կյանքի պարտիան էր, բայց նա պարտվեց։ Ամենաուժեղ մրցակիցների հետ Կարլսենը վստահ չխաղաց։ Անանդը փորձառու մարտիկ է։ Նա կարող է ուժեղ անցկացնել չեմպիոնական մրցախաղը։ Բայց Կարլսենը կհաղթի, եթե աշխատի եւ վերացնի թերությունները։ Նա այժմ Անանդից լավ է շախմատ խաղում։ Ի դեպ, Կրամնիկը նույնպես հիմա Անանդից ուժեղ է խաղում։

Արոնյանը մոտ է բարձրագույն կարգին, բայց դեռ այդ շրջանակում չէ։ Լեւոն Արոնյանը պատրաստ չէր պայքարի մթնոլորտին, ամուր չէր։ Հավանաբար, Արոնյանը դեռ 7-րդ տուրում Գրիշչուկի դեմ պարտիայում հեռանկարային դիրքում չհաղթելուց հետո կոտրվեց։ Դրանից հետո նրա ընթացքը ձախողվեց»,- Sport.News.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է crestbook.com-ը։