06.04.2013 10:26

Օրվա աստղագուշակ

Օրվա աստղագուշակ

Խոյ

Հիանալի տրամադրություն կունենաք: Շատ լավ օր է գործնական ճանապարհորդության մեկնելու, ինչպես նաև հասարակության առաջ ելույթով հանդես գալու համար: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել երեխաների նկատմամբ:

Ցուլ

 Դժվար օր է սպասվում, Ձեզ չի հաջողվում վստահել անգամ մտերիմ մարդկանց: Աշխատավայրում Ձեզ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, ինչը  բարկացնում է Ձեզ: Հնարավոր է դրամական մուտքեր լինեն:

Երկվորյակ

Դուք պատրաստ եք անել ամեն աշխատանք, բացի այն ամենից, ինչն այսօր կարևոր է:  Հիանալի օր է ճանապարհորդելու համար՝ հատկապես էքսկուրսիաներ կազմակերպելու առումով:
Խեցգետին

Հեշտությամբ եք ենթարկվում ուրիշների ազդեցությանը, հնարավոր է սադրանքի ենթարկեք: Լավ կլինի, որ Ձեր կողքին վստահելի մեկը հայտնվի: Բարենպաստ օր է գնումներ կատարելու համար:

Առյուծ
Մարդկանց հետ շփվելը, համագործակցելը Ձեզ մոտ ավելի լավ է ստացվում, քան  փաստաթղթերի հետ գործ ունենալը: Եթե այսօր նախատեսել եք ճանապարհորդել, ապա պետք է նկատի ունենաք, որ այն շատ ժամանակ կխլի քեզանից:

Կույս

Օրը կապված է նոր բացահայտումներ անելու, տեղեկություն ստանալու հետ: Միգուցե լուրջ փոփոխություններ լինեն աշխատավայրում: Բարենպաստ օր է ուսումնառության համար: Օրվա երկրորդ կեսին կլինեն դրամական մուտքեր:

Կշեռք

Պետք չէ շտապել և իրադարձություններից առաջ ընկնել: Չի բացառվում հանդիպեք հաճելի մարդկանց, լինեն հետաքրքիր ծանոթություններ: Օրը հարմար է միջոցառումներին մասնակցելու, ֆինանսական հաջողության հասնելու համար:
Կարիճ

 Հնարավոր է կապեր հաստատեք կարևոր մարդկանց հետ, ովքեր  Ձեր առաջ կբացեն մասնագիտական հնարավորություններ: Դուք ցանկանում եք փոփոխություններ անել Ձեր կյանքում, այնուամենայնիվ Ձեր հետևից մի այրեք կամուրջները:

Աղեղնավոր

Կկարողանաք լեզու գտնել մարդկանց հետ: Շատ լավ կլինի, եթե այսօր ինչ-որ մեկն աշխատի Ձեր փոխարեն, դա թույլ կտա Ձեզ զերծ մնալ սխալներից: Հիանալի օր է հյուրեր ընդոնելու, միջոցառումներ կազմակերպելու համար:
Այծեղջուր

 Մեծ պատասխանատվության առաջ կկանգնեք, և լուծելով շատ խնդիրներ, կօգնեք մտերիմներին: Այնուամենայնիվ, ժամանակ հատկացրեք հանգստի համար: Կարող եք շփվել երեխաների հետ, նրանք կբարձրացնեն Ձեր տրամադրությունը:

Ջրհոս

Բարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար: Կարողանում եք նկատել այն ամենը, ինչն ուրիշները չեն կարողանում: Շատերը  օրինակ կվերցնեն Ձեզանից, կհետևեն  Ձեր խորհուրդներին:

Ձկներ

Կարող եք ոչինչ չանել, մտերիմ մարդիկ պատրաստ են անել ամեն ինչ Ձեր փոխարեն: Այսօր Ձեր բոլոր գործնական հանդիպումները, գործարքներըխոշոր եկամուտներ են խոստանում: