08.04.2013 19:04

Մրցավարը չգնահատեց ֆուտբոլիստի կարատեի հնարքը. Տեսանյութ

Մրցավարը չգնահատեց ֆուտբոլիստի կարատեի հնարքը. Տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 32-րդ տուրում մրցաշարի ետնապահների՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-«Ուիգան» հանդիպման (1:1) ժամանակ դաշտի տերերի հարձակվող Բոբի Զամորան արեւելյան մարտարվեստի ֆիլմերի օրինակով կարատեի հնարքով քիչ մնաց պոկեր մրցակցի խաղացողի գլուխը:

Միգուցե այս հնարքը բարձր գնահատեն կարատեի սիրահարները,  սակայն հանդիպման գլխավոր մրցավարը այն գնահատեց կարմիր քարտով եւ 21-րդ րոպեին դաշտից հեռացրեց ֆուտբոլիստին: