03.10.2012 14:06

Օբաման և Ռոմնին երես առ երես կհանդիպեն Դենվերում կայանալիք հեռուստաբանավեճի ընթացքում

Օբաման և Ռոմնին երես առ երես կհանդիպեն Դենվերում կայանալիք հեռուստաբանավեճի ընթացքում

ԱՄՆ նախագահի թեկնածուների՝ պետության գործող ղեկավար Բարաք Օբամայի և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի առաջին հեռուստաբանավեճը կկայանա այսօր երեկոյան Դենվեր քաղաքում (Կոլորադո նահանգ):

Մեկուկես ժամանոց այդ երկխոսությունն առաջինն է նախատեսված երեք հեռուստաբանավեճերից և նվիրված կլինի ներքին քաղաքականության հարցերին: Հեռուստաբանավեճը կվարի PBS-ի լրագրող Ջիմ Լերերը: Դենվերից ուղիղ հեռարձակում կապահովեն բոլոր հիմնական լրատվական հեռուստաալիքները, ամերիկյան ինտերնետը, ԶԼՄ-ներն ու YouTube-ը: Բանավեճի ընթացքն ուղիղ եթերում կմեկնաբանեն ամերիկյան նշանավոր քաղաքագետները և հասարակական գործիչները, այդ թվում՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը և Օբամայի նախկին մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը: