10.04.2013 14:05

Դորտմունդյան հրաշք Չեմպիոնների լիգայում

Դորտմունդյան հրաշք Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում կայացավ այս մրցաշարի պատմության ամենադրամատիկ մրցավեճերից մեկը:

Պարզապես ֆանտաստիկ ներկայացում տեղի ունեցավ Դորտմունդում, որտեղ «Բորուսիան» ընդունել էր իսպանական «Մալագային»:

Առաջին հանդիպումն այս թիմերի միջեւ ավարտվել էր 0:0: Պատասխան խաղում «Մալագան» շատ ավելի կազմակերպված եւ վտանգավոր էր գործում: Եւ պատահական չէր, որ 90-րդ րոպեից հետո «Բորուսիային» հաղթում էր 2:1 հաշվով: Սակայն լրացուցիչ ժամանակում «Բորուսիան» իսկական հրաշք գործեց եւ երկու անգամ գրավեց «Մալագայի» դարպասը եւ հաղթելով 3:2 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ: Անհնար էր պատկերացնել, թե ինչ էր այդ պահին կատարվում «Իդունա Սիգնալ» մարզադաշտում: 80 հազար հանդիսական հեքիաթային էքստազի մեջ, «Բորուսիան»՝ 7-րդ երկնքում, իսկ «Մալագայի» ֆուտոլիստների դեմքերին չէր կարելի նայել, ուղղակի շատ ցավալի պարտություն կրեցին, բայց սա հենց այն ֆուտբոլ է, որի համար էլ կարելի է երբեմն խենթանալ: Անմոռանալի  հանդիպում էր:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Բորուսիա» - «Մալագա»՝ 3:2 (առաջին հանդիպում՝ 0:0)

Ռոբերտ Լեւանդովսկի, 40, Մարկո Ռոյս, 90+1, Ֆելիպե Սանտանա, 90+2 – Խոակին Սանչես, 25, Էլիզեու, 82